ՄԻՀԿ թիմ

Ծանոթացի՛ր ՄԻՀԿ հիմնական թիմի հետ։

Անահիտ Սիմոնյան 

Համահիմնադիր և կազմակերպության գործող նախագահ, հետազոտող

Ես մարդու իրավունքների հետազոտող եմ, իրավապաշտպան և ֆեմինիստ ակտիվիստ։ Մասնագիտացված եմ կանանց իրավունքների, սոցիալ֊տնտեսական իրավունքների և  հակախտրականության ոլորտներում։

Ավարտել եմ Էսսեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մարդու իրավունքների մագիստրոսական ծրագիրը։ 

Մասնագիտական գործունեությանս շրջանակներում, վերջին յոթ տարվա ընթացքում, աշխատել եմ իբրև շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման փորձագետ, հետազոտող և ծրագրերի համակարգող՝ տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների և ցանցերի հետ։ 

LinkedIn

Նվարդ Փիլիպոսյան

Իրավական և քաղաքականության փորձագետ, ծրագրերի հետազոտող

Ես գործող փաստաբան և իրավաբան եմ:  Աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում 2011 թվականից ի վեր: Իմ մասնագիտական հետաքրքրությունները ներառում են աշխատանքային իրավունքները, կանանց իրավունքների պաշտպանությունը, հակախտրականության և հավասարության հիմնահարցերը, ատելության խոսքը և խոսքի ազատությունը: 

Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Ունեմ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 

Անի Ասատրյան

Համահիմնադիր, հաղորդակցության փորձագետ

Ես հետազոտող և հաղորդակցման մասնագետ եմ։ Վերջին վեց տարվա մասնագիտական գործունեությանը շրջանակներում է եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խտրականության հաղթահարումը։ 

Անի Թադևոսյան

Ծրագրերի օգնական և դաշտային աշխատանքների համակարգող