Մարդու իրավունքների հետազոտողների ցանց

Նպատակ ունենալով ստեղծել մարդու իրավունքների ոլորտում հետազոտահեն շահերի պաշտպանությամբ զբաղվող անձանց համայնք, մենք հիմնել ենք Մարդու իրավունքների հետազոտողների ցանցը։ 

Ծանոթացի՛ր մեր ցանցի անդամների հետ։

Միշա Թադևոսյան

Կրթական հետազոտող

Ես ասպիրանտուրայի ուսանող եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում և սոցիալական կրթության դասախոս Արդարադատության նախարարությունում։

Էրասմուս + Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ եմ։

Իմ հետազոտությունների շրջանակը ներառում է կրթության քաղաքականության մատչելիությունն ու հասանելիությունը, հետազոտությունն ու կրթությունը, որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերը։

LinkedIn

Եվա Ասրիբաբյան

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ

Կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ, Բալինտյան խմբերի սերտիֆիկացված խմբավար: Հոգեուռուցքաբանության հայակական ասոցիացայի համահիմնադիր և գործադիր տնօրեն: 2016թ.-ին ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի թիմի հետ միասին մշակել է «Պալիատիվ հոգեբանություն» ակադեմիական դասընթացը, որը այժմ ներառված է ԵՊՀ Կլինիկական հոգեբանություն մագիստրոսական ծրագրում: Որպես հրավիրված խոսնակ հոգեուռուցքաբանության և պալիատիվ խնամքի թեմաներին նվիրված դասախոսություններով հանդես է եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներին (Ուկրաինա, Վրաստան, Բելառուս): 

Սոֆյա Մանուկյան

Սոֆյայի ուսումնասիրությունները ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մասնավոր հատվածի ազդեցությունը մարդու իրավունքների վրա: Հետաքրքրված է հատկապես աշխատանքային իրավունքների և բնապահպանական խնդիրներով: Առաջին մագիստրոսական աստիճանը ստացել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանից Եվրոպագիտության ասպարեզում, իսկ երկրորդ մագիստրոսական աստիճանը ստացել է բրիտանական Էսեքսի համալսարանից՝ մարդու իրավունքների ոլորտում: 

LinkedIn

Հայկ Սմբատյան

Սոցիոլոգ և անկախ հետազոտող

Հայկն անկախ հետազոտող է։ Ստացել է բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճաններ սոցիոլոգիա մասնագիտությամբ, և այժմ ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում։ Մասնագիտական որակավորում է ստացել Օսլոյի համալսարանում` «Խաղաղության հետազոտոթյուններ» ոլորտում։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են կոնֆլիկտների և խաղաղության ուսումնասիրությունները, մարդու իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, երիտասարդների հիմնախնդիրները և մեդիան։ Ակտիվորեն ներգրավված է նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում` խաղաղարարության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ուղղություններով։

LinkedIn

Աննա Փամբուկչյան

Ես մեդիա խորհրդատու եմ և հետազոտող։ Մասնագիտական գործունեությանս շրջանակներում են արտաքին քաղաքականության և ժողովրդավարացման հարցերը։ Ձեռք եմ բերել Եվրոպական միջառարկայական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Նատոլինի Եվրոպայի քոլեջից և Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Կենտրոնական եվրոպական համալսարանից։ Իբրև խորհրդատու համագործակցում եմ մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ։

LinkedIn