top of page

ՄԻՀԿ Խորհուրդ

ՄԻՀԿ-ի Խորհուրդի անդամները խորհրդատվություն տրամադրում ռազմավարական հարցերի շուրջ

Արփի Բալյան

Ֆեմինիստ արվեստագետ, Քվիր ակտիվիստ 

Ես քվիր ֆեմինիստ ակտիվիստ և արվեստաբան եմ Հայաստանից՝ Աբովյան քաղաքից։ Ես զբաղվում եմ ակտիվիզմով 2013 թվականից սկսած։ Ես մի քանի ֆեմինիստական պլատֆորմների և նախաձեռնությունների համահիմնադիր եմ, ներառյալ՝ «Հայաստանի սևազգեստ կանայք» հարթակը, որը խաղաղաշինական նախաձեռնություն է, և «ՖեմԳրադարան Հայաստանը», որը ֆեմինիստական, քուիր, գենդերային և այլ տեսական ու փիլիսոփայական գրականության յուրահատուկ պլատֆորմ է։

Նվարդ Փիլիպոսյան

Իրավաբան, փաստաբան

Ես Երևանից եմ։ Ես գործող փաստաբան և իրավաբան եմ Հայաստանից: Ես աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում 2011 թվականից ի վեր: Իմ մասնագիտական հետաքրքրությունները ներառում են կանանց իրավունքների պաշտպանությունը, հակախտրականության և հավասարության հիմնահարցերը, ատելության խոսքը և խոսքի ազատությունը: Ներկայումս ես աշխատում եմ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և «Խտրականության դեմ պայքարի և հավասարության կոալիցիայի» հետ: 

LinkedIn

Թոմ Բրեդլի

Լուսանկարիչ/արվեստագետ

Ես Լոնդոնից եմ և աշխատում եմ որպես ֆրիլանս լուսանկարիչ և արվեստագետ, հիմնականում իրականացնում եմ վավերագրական նախագծեր։ Նախորդ տաս տարիների ընթացքում աշխատանքի բերումով եղել եմ արևմտյան և կենտրոնական Աֆրիկայում, Ասիայում և մի քանի այլ երկրներում, ներառյալ Հայաստանը։  Ես երկարաժամկետ կտրվածքով աշխատում եմ մարդու իրավունքների և առողջության խնդիրներին վերաբերող մի շարք թեմաների շուրջ։ Անդրադարձել եմ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող հարցերը, Բանգլադեշի քարի հանքագործները, բորոտություն հիվանդության խնդիրը և Հայաստանի բանտային համակարգի հետ կապված խնդիրները: Մասնագիտացումս շարունակել եմ Պաթշալայի Հարավ-ասիական մեդիա ակադեմիայում 2015/2016 թվականներին, այնուհետ դասավանդել եմ նույն համալսարանի Միջազգային լուսանկարչական ծրագիրում՝ 2017-2018 թվականներին։ 

LinkedIn

Թամար Դեկանոսիձե

Իրավաբան, փաստաբան 

Ես Թիֆլիսից եմ, Վրաստանից։ Հիմնականում զբաղվում եմ կանանց իրավունքներով և հակախտրականության և առողջության իրավունքների հետ կապված խնդիրնեռով, համագոռծակցում եմ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ։ Աշխատում եմ, մասնավորապես,  կանանց իրավունքներով զբաղվող «Հավասարություն Հիմա» միջազգային կազմակերպության հետ՝ կազմակերպության կողմից Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրակացվող ծրագրերի շրջանակներում: Ես իրականացրել եմ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական դատավարություններ ՄԻԵԴ֊ի, ՄԱԿ֊ի կանանց հանդեպ խտրականության վերացման կոմիտեի և Վրաստանի տեղական դատարաններում: Վերջերս նաև աշխատել եմ Հայաստանում տեղական ՀԿ-ների հետ՝ առողջապահական ծառայություններ հասանելիության մոնիտորինգի գործիքակազմ մշակելու շուրջ:

no-user-image-icon-27.png

Լուսինե Սաղումյան

Գենդերային փորձագետ

Ես Երևանից եմ։ Փորձառու Ծրագրերի համակարգող եմ և աշխատել եմ մի շարք տեղական և միջազգային ոչ առևտրային կազմակերպություններում։ Իմ փորձագիտական  ոլորտներն են մարդու իրավունքները, երեխայի պաշտպանությունը և գենդերային հիմնահարցերը։ 

bottom of page