
Հետազոտություններ և հրապարակումներ
Մեր հետազոտական գործունեությունը միտված է Հայաստանում և դրանից դուրս մարդու իրավունքների առանցքային խնդիրների ուսումնասիրմանը, քաղաքականությունների փոփոխության համար փաստերի հավաքագրմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրացման համար կարևոր պատմույթների և խոսույթների բացահայտմանը։
-
«Ինչ է արդարությունը․ արդարության ընկալումները հայաստանցիների շրջանում»
Ֆինանսական աջակցություն՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան։
Տևողություն՝ սեպտեմբեր֊դեկտեմբեր, 2018 թ․։
Ծրագրի նպատակը՝ ա) սոցիալական մակարդակում արդարության ընկալումների դուրսբերումը, ներառյալ Հայաստանում տարբեր խմբերը և բ) գոյություն ունեցող պատմույթների շրջանում ինչն է «արդար» և «անարդար» անձնական փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքականության և կառավարման մակարդակում։
Ձեռք բերված արդյունքների հիման վրա համապատասխան շահագրգիռ կողմերին ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ կապված Հայաստանում կառավարման անցումային փուլում (2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից ի վեր) «արդարության վերականգնման» քայլերի շուրջ:
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։
-
«Իրավունքահենք արձագանք աղքատությանը»
Ֆինանսական աջակցություն՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան։
Տևողություն՝ հուլիս֊դեկտեմբեր, 2019 թ․։
Նախագիծը միտված է ստեղծել Հայաստանում աղքատության հաղթահարման քաղաքականության (ԱՀԳ) վերանայմանն ուղղված նախնական հետազոտական և ադվոկացիոն հիմք՝ միտված ԱՀՔ-ն դարձնելու առավել իրավունքահենք և էֆեկտիվ։
Ծրագրի շրջանակներում ՄԻՀԿ-ը փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ։
Ծրագիրը հանդիսանում է երկարաժամկետ նախագծի մեկնարկային փուլ։ Տվյալ փուլի վերջնարդյունքներն են՝
«Ինչի՞ն է նպաստում նպաստը» մարդկային պատմությունների շարք ներկայացնող գրքույկը։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջադրված սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ վերլուծական փաթեթը։
Իրավունքահենք մոտեցմամբ աղքատության հաղթահարման գործիքակազմի մշակումը (ներքին օգտագործման համար նախատեսված)։
«Աղքատություն և մարդու իրավունքներ․ ինչպե՞ս ձևավորել իրավունքահենք պետական աղքատության հաղթահարման քաղաքանություն Հայաստանում» քաղաքականության վերլուծականը։
-
«Կանանց զրույցներ՝ հանրային ճնշման պայմաններում»
Ֆինանսական աջակցություն՝ Հայաստանում Կանանց հիմնադրամ։
Ծրագրի տևողություն՝ դեկտմբեր 2019 - ապրիլ 2020թ․։
Տվյալ հետազոտական նախագծի նպատակն է Հայաստանում կանանց ազատագրման, իրավունքների պաշտպանության, գենդերային բռնության և խտրականության հարցերով զբաղվող կանանց փորձառություններում տեղ գտած հասարակական ճնշումների ուսումնասիրումը և կանանց թիրախավորող ուղերձների իդենտիֆիկացումը։
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
-
«Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում»
Ֆինանսական աջակցություն՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ։
Ծրագրի տևողություն՝ օգոստոս 2020 - հունվար 2021 թ․։
Հետազոտության հետազոտական արդյունքն է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» ուսումնասիրությունը։
Տվյալ հետազոտահենք ադվոկացիոն նախագծի նպատակն է խթանել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվ․-ի ռազմավարական ծրագրով նախատեսվող Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների բարելավումը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտությունը յուրահատուկ մասնագիտական իրավական վերլուծություն է, որտեղ խորապես ուսումնասիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, և ներկայացվել են հետազոտական առաջարկներ դրանց բարձրացման և կատարելագործման ուղղությամբ։
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։
-
«Հայաստանում հանքաարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմաններն ու աշխատանքային անվտանգությունը»։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) պատվերով իրականացված քաղաքականության վերլուծություն:
Տևողություն՝ ապրիլ 2021 թ․։
Մանրամասները՝ այստեղ։
Քաղաքականության փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
-
«Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն»։
Ֆինանսական աջակցություն՝ ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ։
Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Տևողություն՝ սեպտեմբեր 2020 - հուլիս 2021 թ․։
Հետազոտական նախագծի շրջանակներում պատրաստվում են ԱՄԿ 183-րդ (Մայրության պաշտպանության մասին), 189-րդ (Տնային աշխատողների մասին) և 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) կոնվենցիաների կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) զեկույցները՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։
-
«Հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման ազգային համակարգն ու կարգավորումները»։
Ֆինանսական աջակցություն՝ ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ։
Տևողություն՝ մայիս - սեպտեմբեր 2021 թ․։
Հետազոտական նախագծի նպատակն է վեր հանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները և ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։