• Human Rights Research Center

Ներկայացվեց Սահմանադրության վերանայմանը վերաբերող ՄԻՀԿ-ի հետազոտական հրատարակությունը

Ս․թ․ մարտի 11-ին կայացավ ՄԻՀԿ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերատառությամբ հետազոտություն հրատարակության շնորհանդեսը և քննարկումը։


Հարգելի գործընկերներ,


շնորհակալ ենք Սահմանադրության վերանայմանը վերաբերող ՄԻՀԿ-ի հետազոտական հրատարակության շնորհադնեսին ներկա գտնվելու համար։

Մեզ համար առավել արժեքավոր էր հետազոտության ներկայացումն իրականացնել մասնակցային մթնոլորտում՝ հյուրընկալելով Արդարադատության նախարարության և պետական այլ գերատեսչությունների, Սահմանդրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպայի խորհրդի, Անցումային արդարադատության միջազգային կենտրոն-ICTJ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավաբանների և հետազոտողների։


Կարևոր ենք համարում, որ շնորհանդեսը առիթ հանդիսացավ բովանդակային մասնագիտական քննարկման, մասնակիցներն ներկայացրեցին իրենց մոտեցումները Սահմանադրության փոփոխության գործընթացի առնչությամբ, նշվեց ՄԻՀԿ-ի իրականացրած հետազոտության կարևորությունը թե՛ Սահմանադրության փոփոխության հայեցակարգում ներառման տեսնակյունից և թե՛ Հայաստանում մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանության դոկտրինի զարգացման տեսանկյունից։


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ» հետազոտության շրջանակում ներկայացվել և հիմնավորվել են ՀՀ Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքների կատարելագործման անհրաժեշտությունները։





Հետազոտությունը և հետազոտության անգլերեն ամփոփագիրը (executive summary) ՄԻՀԿ-ի կայքէջում։ /https://hy.rightsresearch.net/research-and-publications/

Հետազոտության հղումը՝ https://bit.ly/3cAt5hX


Մարդու իրավունքների սահմանադրաիրավական երաշխիքների ուսումնասիրման շրջանակի հստակեցման նպատակով իրականացվել է 2005թ․ և 2015թ․ խմբագրությամբ սահմանրության տեքստերի համեմատական վերլուծություն, վերհանվել են տեղի ունեցած փոփոխությունները։


Այնուհետ իրականացվել է գործող Սահամանադրության 2-րդ և 3-րդ գլուխների և հարակից հոդվածների վերլուծությունը՝ հիմք ընդունելով հետազոտական թիմի կողմից մշակված՝ հետազոտական առաջարկների ձևակերպման մեթոդական - մոտեցումային հենքը։


Հետազոտական առաջարկների ձևակերպման հիմքում են միջազգային մարդու իրավունքների չափանիշները, իրավունքի զարգացման միտումները, այլ պետությունների սահմանադրաիրավական փորձը, ՄԱԿ-ի և ԵԽ մարդու իրավունքների համակարգերի շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները։


Հետազոտությունը պատրաստել է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի

աջակցությամբ։


Շնորհակալ ենք հիմնադրամին համագործակցության, գաղափարական և գործառնական աջակցության համար։













0 views0 comments