• Human Rights Research Center

Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնությունը փակ հաստատություններում. հետազոտության մեկնարկ



Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փակ հաստատություններում գտնվող անձինք կարող են բռնության/գենդերային հիմքով բռնության տարբեր տեսակների ենթարկվել։ Բռնությունը այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով փակ հաստատություններում տարբեր խմբեր իրենց գերիշխանությունն ու վերահսկողությունն են տարածում այլ՝ առավել խոցելի խմբերի հանդեպ։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն (ՄԻՀԿ) իրականացնում է «Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնությունը փակ հաստատություններում․ հայաստանյան իրավիճակն ու առանցքային դերակատարների մոտեցումները» վերտառությամբ հետազոտությունը։


Հայաստանյան համատեքստում քիչ ուսումնասիրություններ են առկա, որոնք անդրադառնում են փակ հաստատություններում բռնության և, մասնավորապես, գենդերային բռնության հարցերին։


Խորքային և համակարգային այս խնդիրը պահանջում է շարունակական ուսումնսաիրում և արդյունավետ արձագանքում։


ՄԻՀԿ-ի կողմից իրականացվող հետազոտության նմապատակն է ուսումնասիրել փակ հաստատություններում կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության կանխարգելման իրավական կարգավորումները, Հայաստանում գործող փակ հաստատություններում առկա իրավիճակն ու առանցքային դերակատարների մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել վեր հանված խնդիրների հասցեավորման առաջարկներ։


Հետազոտական աշխատանքները մեկնարկել ենք 2021 թ․ մայիսից։


Հետազոտության իրականացման համար ընտրվել են փաստաթղթերի վերլուծության, համեմատական իրավական վերլուծություն, փորձագիտական հարցազրույցի և որակական (խորին) հարցազրույցների մեթոդները։


Աշխատանքի շրջանակում ուսումնասիրվուն են քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալման վայրերում և հոգեբուժարաններում գենդերային բռնության դրսևորումները և դրանց կանխարգելման եղանակները։


Հետազոտության հրապարակումը տեղի կունենա տարեվերջին։


#EU4Armenia #StopGBV




36 views0 comments