• Human Rights Research Center

«Ի՞նչ է արդարությունը» հետազոտության ներկայացում


Ի՞նչ է արդարությունը։ Որո՞նք են անարդարության պատճառները և դրսևորումները։ Ինչպե՞ս վերացնել կամ կանխել դրանք։ Ինչպե՞ս հասնել արդարության Նոր Հայաստանում։

Այս հարցերի մասին Հայաստանի հանրության և որոշում կայացնողների ընկալումները կներկայացվեն դեկտեմբերի 19-ին ժ․ 16։00-ին՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի Akian Gallery սրահում (Բաղրամյան 40, Փարամազ Ավետիսյան շենք, 4-րդ հարկ)։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Ի՞նչ է արդարությունը» հետազոտության զեկույցի ներկայացմանը։

Միջոցառման օրակարգը՝

16։00-16։10 Մասնակիցների գրանցում

16։10-16։20 Ողջույնի խոսք Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր Ֆելիքս Հեթթ / Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն

16։20-16։30 Հետազոտության նպատակը և խնդիրները Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր

16:30 - 16:40 Մեթոդաբանական ակնարկ Հայկ Սմբատյան /սոցիոլոգ

16։40-17։05 Հետազոտության ընթացքը և արդյունքները Միշա Թադևոսյան /հետազոտող Սոֆյա Մանուկյան /հետազոտող

17։05-17։15 Հետազոտության եզրակացությունները և նշանակությունը գործնականում Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր

17։15-17։30 Հարց և պատասխան, ամփոփում 17։30-18։00 Հյուրասիրություն և ոչ ֆորմալ քննարկումներ

0 views0 comments