• Human Rights Research Center

Աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտացված իրավաբան-հետազոտողի թափուր հաստիք

Updated: Jun 7





07.06.2021 թ․


«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպությունն ընդունում է աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտացված իրավաբան-հետազոտողի թափուր հաստիքի հայտեր։


Աշխատանքի մեկնարկ՝ հունիսի 16, 2021 թ։

Աշխատանքի տևողություն՝ 3 ամիս։



Հաստիքի շրջանակներում ենթադրվող աշխատանքների շրջանակ։


Ընտրված փորձագետից ակնկալվում է՝

  • Հետազոտել և վերհանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, մասնավորապես, ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները, ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։

  • Մինչև ս․թ․ հուլիսի 5-ը պատրաստել հետազոտական նախագիծը և հիմնական բացահայտումներն ու առաջարկները ներկայացնել հուլիսին իրականացվող առանցքային դերակատարների հետ հանդիպման շրջանակներում։

  • Մինչև ս․թ․ սեպտեմբերի 5-ը ամբողջականացնել հետազոտությունը, պատրաստել համակարգային փոփոխությունների և առաջարկների փաթեթ։


Ակնկալվող որակավորումներ և կարողություններ։


Տվյալ հաստիքի շրջանակներում հայտ ներկայացնող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումներն ու կարողությունները՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն։

  • Հետազոտական աշխատանքների իրականացման ապացուցելի փորձ։

  • Աշխատանքային իրավունքի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից կարգավորումների, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և մարդու իրավունքների միջազգային իրավական գործիքների վերաբերյալ համապարփակ ապացուցելի գիտելիք (մասնակցություն համապատասխան վերապատրաստումներին, ոլորտային աշխատանք, մասնագիտական հրապարակումներ և այլն)։

  • Աշխատանքային անվտանգության և առողջության ոլորտին առնչվող աշխատանքային և/կամ հետազոտական փորձի և գիտելիքների առկայությունը խիստ ցանկալի է։

  • Անգլերենի և հայերենի` իբրև աշխատանքային լեզուների, գերազանց տիրապետում։


Կազմակերպության մասին։


ՄԻՀԿ-ը մարդու իրավունքներին վերաբերող արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտություններ իրականացնող կազմակերպություն է։ Մեր նպատակն է խթանել Հայաստանում հետազոտահենք մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը, նպաստել Հայաստանում իրավունքահենք քաղաքականությունների ձևավորմանը։

Կազմակերպության գործունեության մասին կարող եք կարդալ ավելին ՄԻՀԿ կայքում։


Ընտրված փորձագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։


Դիմելու ընթացակարգ։


Հետաքրքվող մասնագետներին խնդրում ենք մինչև ս․թ․ հունիսի 12-ը ներկայացնել հետևյալը՝

  • ինքնակենսագրական,

  • իրականացված հետազոտական աշխատանքների օրինակ,

  • 1 երաշխավոր անձի կոնտակտային տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ․ փոստ):


Հավելյալ հարցերի համար կարող եք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին կամ զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարով:


Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցի իրականացման նպատակով։


Հարցազրույցներն իրականացվելու են ս․թ․ հունիսի 14-ին և 15-ին։

128 views0 comments