top of page

Իրավաբան-սահմանադրագետի թափուր հաստիքի հայտարարություն. 22.07.2020




«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» (ՄԻՀԿ) ՀԿ թիմն ընդունում է իրավաբան-սահմանադրագետի թափուր հաստիքի հայտեր։ Ընտրված փորձագետը ներգրավվելու է «Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում» հետազոտահենք ադվոկացիոն ծրագրի աշխատանքներում։


Աշխատանքի սկիզբը՝ օգոստոսի 10, 2020 թ։

Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս։

Աշխատանքային ներգրավվածություն՝ շաբաթական մինչև 20 ժամ։


Հաստիքի շրջանակներում ենթադրվող աշխատանքների շրջանակ։

Տվյալ հաստիքին դիմող փորձագետից ակնկալվելու է՝

  1. Ուսումնասիրել ՀՀ Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխներով և հարակից հոդվածներով սահմանված իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությունը, ներառյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով դրանց տրված մեկնաբանությունները:

  2. Աջակցել վերոնշյալ գլուխներում խնդրային կարգավորումների վերհանմանը՝ հիմք ընդունելով ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների բովանդակությունը։

  3. Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել մարդու իրավունքների սահմանադրաիրավական երաշխիքների ապահովման առաջադեմ փորձը և փորձագիտական կարծիք տալ այդ փորձի՝ ՀՀ-ում կիրառման հնարավորության վերաբերյալ:

  4. Ծրագրի իրավաբան-միջազգային մարդու իրավունքների փորձագետի հետ միասին կազմել ՀՀ-ում մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների բարելավմանն ուղղված սահմանադրական փոփոխությունների փաթեթ, որը կապահովի ՀՀ կողմից վավերացված միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով սահմանված պարտավորությունների և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքների միջև համապատասխանությունը:

  5. Աջակցել ծրագրային թիմի այլ աշխատանքներին, ներառյալ, ըստ անհրաժեշտության, ներկա լինել հանրային քննարկումներին, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներին։

Ակնկալվող որակավորումներ և կարողություններ։

Տվյալ հաստիքի շրջանակներում հայտ ներկայացնող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումներն ու կարողությունները՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն։

  • Սահմանադրական իրավունքի, միջազգային հանրային իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ համապարփակ ապացուցելի գիտելիքներ (մասնակցություն համապատասխան վերապատրաստումներին, ոլորտային աշխատանք, մասնագիտական հրապարակումներ և այլն)։

  • Հետազոտական աշխատանքների իրականացման ապացուցելի փորձ։

  • Անգլերենի և հայերենի` իբրև աշխատանքային լեզուների, գերազանց տիրապետում։

Ծրագրի մասին։

«Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում» հետազոտահեն ադվոկացիոն ծրագիրն իրականացվում է ՄԻՀԿ կողմից՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվ․-ի ռազմավարական ծրագրով նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների բարելավումը։

ՀՀ Սահմանադրության նախորդ՝ 2015 թ փոփոխություններով, մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքները ոչ միայն չբարելավվեցին, այլև վատթարացվեցին, նաև որոշ երաշխիքներ առհասարակ վերացվեցին։

Սահմանադրության բարեփոխումների այս փուլում անհրաժե՛շտ է թե՛ վերականգնել նվազեցված մարդու իրավունքների երաշխիքները և թե՛ ստեղծել նոր, արդյունավետ երաշխիքների և մեխանիզմներ։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է ՀՀ սահմանադրության մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխի և հարակից հոդվածների համալիր վերլուծություն։ Նման վերլուծությունն անհրաժեշտ է մեկ ամփոփ փաթեթով ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են իրավունքի գերակայության, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի կառավարության կողմից՝ միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պատրավորությունների պատշաճ իրականացման, սահմանդարական բարեփոխումների իրավունքահենք ընթացքի ապահովման համար։


Կազմակերպության մասին։

ՄԻՀԿ-ը մարդու իրավունքներին վերաբերող արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտություններ իրականացնող կազմակերպություն է։ Մեր նպատակն է խթանել Հայաստանում հետազոտահենք մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը, նպաստել Հայաստանում իրավունքահենք քաղաքականությունների ձևավորմանը։

Կազմակերպության գործունեության մասին կարող եք կարդալ ավելին ՄԻՀԿ կայքում։


Ընտրված փորձագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։


Դիմելու ընթացակարգ։

Հետաքրքվող մասնագետներին խնդրում ենք մինչև ս․թ․ օգոստոսի 1-ը ներկայացնել հետևյալը՝

  • Ինքնակենսագրական:

  • Նախկինում իրականացված հետազոտության օրինակ:

  • 2 երաշխավոր անձի տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ․ փոստ):

  • Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (տե՛ս Հավելված 2)։

Հավելյալ հարցերի համար կարող եք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին կամ զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցների իրականացման նպատակով։


Հավելված 1



vacancy announcement_hrrc_22.07.2020
.pdf
Download PDF • 215KB




Հավելված 2:



bidding form_hrrc
.pdf
Download PDF • 137KB

bidding form_hrrc
.docx
Download DOCX • 45KB


7 views
bottom of page