Գործունեություն

ՄԻՀԿ հիմնադրմամբ՝ մենք իբրև մեր աշխատանքների առաջնահերթություն ենք դիտարկում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն սպեկտրի պարբերական հետազոտումն ու ուսումնասիրումը, ստացված արդյունքների հանրայնացումը՝ այսպիսով իրականացնելով նաև Հայաստանում մարդու իրավունքների իրացման մշտադիտարկում:

Ի՞նչ ենք մենք անում։

  • ՄԻՀԿ հիմնադրմամբ՝ մենք իբրև մեր աշխատանքների առաջնայնություն ենք դիտարկում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն սպեկտրի պարբերական հետազոտումն ու ուսումնասիրումը, ստացված արդյունքների հանրայնացումը՝ այսպիսով իրականացնելով Հայաստանում հետազոտահեն շահերի պաշտպանություն և  մարդու իրավունքների իրացման մշտադիտարկում:

  • ՄԻՀԿ կողմից Մարդու իրավունքների հետազոտողների ցանցի ստեղծումը և զարգացումը հանդիսանում է մեր աշխատանքների հաջորդ գերակայությունը։

  • Մեր աշխատանքների երրորդ գերակայությունն է մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ միջազգային զեկուցումը՝ տեղեկություն տրամադրելով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այսպիսով կապելով շահերի պաշտպանության տեղական և միջազգային մակարդակները։ Մենք նաև կարևորում ենք Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումները բարձրաձայնող հայտարությունների, նամակների, պետիցիաների նախաձեռնումը տեղական և միջազգային կառույցների հետ միասին։ 

Մենք բաց ենք համագործակցության համար մեր նպատակները և արժեքները կիսող անհատների և կազմակերպությունների հետ:

Ներկայիս պահին ՄԻՀԿ-ն անդամ է հետևյալ հարթակներին և կոալիցիաներին․

  • Գենդերային թեմատիկ խումբ (համակարգվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից)։ 

  • ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակ (համակարգվում է “Օքսիջեն” հիմնադրամի կողմից)։

  • Երևանի քաղաքապետարանին կից սոցիալական խորհուրդ:

  • ՀՀ ԱԺ կից ատելության խոսքի աշխատանքային խումբ։