Հոդվածներ

ՄԻՀԿ Հետազոտողների ցանցի անդամների հետ համատեղ մենք փորձում ենք բարձրաձայնել մարդու իրավունքների խնդիրները հոդվածների և մեդիա նյութերի միջոցով՝ այպիսով նպաստելով լայն հանրությանը իրազեկմանն ու զգայունացմանը։

«Իրավունքահենքությունը գործնականում․ հայաստանյան համատեքստ»

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2018 թ․։ 

Առաջնային հրապարակող՝ EVN Report: 

Իրավունքահենք մոտեցումը ենթադրում է, որ պետական քաղաքականության մշակման հիմքում ընկած են մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության նորմերն ու սկզբունքները, մշակված են գործիքներ և մեխանիզմներ, որոնք երաշխավորում են հանրային կյանքի բոլոր ոլորտներում անհատի իրավունքների համալիր և լիարժեք պաշտպանությունն ու իրացումը։

Խոսքը, ըստ էության, քաղաքականության մարդակենտրոն մոդելի մասին է։

«Աթոռները կարգավիճակ չեն ճանաչում...»

Հեղինակ՝ Միշա Թադևոսյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

Կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը։ Միևնույն ժամանակ, այս խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից:

«Քարոզչությունը և մարդու իրավունքների դիսկուրսը Հայաստանում»

Հեղինակ՝ Աննա Փամբուխչյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

Թավշյա հեղափոխությունից հետո հայ հասարակությունն առերեսվել է հին արժեքները վերագնահատելու, նոր արժեքային համակարգ ու խմբային ինքնություն ստեղծելու մարտահրավերին, որն ազատ տարածություն է ստեղծում մանիպուլյացիաների ու քարոզչության համար։ Աննա Փամբուխչյանը քննարկում է արժեքներ ու գաղափարներ, որոնք հաճախ տարածվում են որպես կարծիք ձևավորող մեխանիզմներ։

«Ինչու «կանաչ» քաղաքականությունը կանաչ չէ բոլոր համար»

Հեղինակ՝ Սոֆյա Մանուկյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերի համար միջազգային համագործակցությունը հրամայական է դառնում ամբողջ աշխարհում։ Հայաստանի և Լիբանանի օրինակներով Սոֆյա Մանուկյանի ուսումնասիրությունը վեր է հանում խնդիրների իրական ծավալը խոշոր ներդրումների և հանքարդյունաբերության ու թափոնների վերամշակման ոլորտում։

«Պալիատիվ խնամք. արժանապատիվ կյանքի իրավունքը»

Հեղինակ՝ Եվա Ասրիբաբայան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

Արդի պալիատիվ շարժման հիմնադիր Սիսելի Սոնդերսը մի անգամ ասել է. «Տառապանքն անտանելի է միայն, երբ խնամող չկա»: Բայց բացի օգնելու ցանկությունից, կարևոր է հասկանալ, թե ինչպես օգնել: Այս մոտեցումը ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք պայքարում ենք ոչ թե «կյանքը փրկելու», այլ «արժանապատիվ կյանքի» համար: Իսկ ի՞նչ է նշանակում «արժանապատիվ կյանք»: Եկեք քննարկենք պալիատիվ խնամքի մի քանի խնդիր:

«Իրավունքահենքությունը գործնականում․ զրույցներ որոշում կայացնողների հետ»

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

Զրույց շխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ:

«Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում»

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ։

Հոդվածում ցույց են տրվում Հայաստանում ՝ 1991- 2018 թթ․-երի ընթացքում մարդու իրավունքների վերաբերյալ պաշտոնական հռետորաբանության վերափոխումները, ինչի արդյունքում ավելի պարզ են դառնում մարդու իրավունքների շուրջ ձևավորված և մեզ հասած որոշ ընկալումներն ու դրանց հետ կապված մեր հավաքական հիշողության արմատները։

«Մարդու իրավունքների դիսկուրսը Հայաստանի անկախացման գործընթացի համատեքստում»

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ։

Հոդվածը մաս էի կազմում «Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ամբողջական ուսումանսիրության։ Այստեղ քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի և հանձառության դերակատարումը պաշտոնական խոսքում՝ Հայաստանի անկախացման գործընթացի համատեքստում (1991-1992 թթ)։