
Մեր մասին
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը հասարակական կազմակերպություն է՝ գրանցված 2018թ-ին։
Նախագահ․ Անահիտ Սիմոնյան։
Խորհրդի անդամներ․ Արփի Բալյան, Լուսինե Սաղումյան, Նվարդ Փիլիպոսյան, Թոմ Բրեդլի, Թամար Դեկանոսիձե։
Համակարգող թիմ․ Անահիտ Սիմոնյան (Համահիմնադիր, Նախագահ), Անի Ասատրյան (Համահիմնադիր, Հաղորդակցության փորձագետ), Անի Թադևոսյան (Ծրագրերի օգնական և դաշտային աշխատանքների համակարգող)։
ՄԻՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների ցանցի անդամներ․ Սոֆիա Մանուկյան, Միշա Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Հայկ Սմբատյան, Աննա Փամբուխչյան, Գոռ Հակոբյան, Բագրատ Հարությունյան։
Մեր տեսլականն է ստեղծել մարդու իրավունքների մասին բաց, արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտությունների միջոցով ստացված գիտելիքի հենք, խթանել Հայաստանում հետազոտահեն մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը։
Մեր առաքելությունն է ստեղծել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող համապարփակ հետազոտական գիտելիք, որը մատչելի կլինի դերակատարների լայն շրջանակի՝ պետական օղակների և որոշում կայացնողներին, փորձագիտական համայնքի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հասարակության լայն շերտերի։
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը առաջ է եկել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հարցերի՝ բազմաոլորտային մոտեցմամբ, խորքային վերլուծությունն իրականացնող հետազոտական հարթակի ստեղծման կարիքից։ Նման հարթակը կարող է կարևոր աղբյուր և գործիք հանդիսանալ իրավապաշտպանների, ակտիվիստների, հետազոտողների, հանրային կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակության ամենատարբեր խմբերի համար:
Մեր կանոնադրական նպատակներն են՝
-
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտում հետազոտական հենքի զարգացմանը, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքի և տեղեկատվության ձևավորմանն ու տարածմանը։
-
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության, իրավագիտակցոության բարձրացմանը, ապացույցների վրա հիմնված մարդու իրավունքների ջատագովության խթանմանը։
-
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների կրթության տարածմանը։
Առաջարդված նպատակները ՄԻՀԿ-ն իրականացնում է հետազոտական աշխատանքների, վերլուծությունների, մշտադիտարկումների, հանրային միջոցառումների, դասընթացների, քննարկումների և հանդիպումների, շահերի պաշտպանության տարաբնույթ գործիքների միջոցով։
Մեր հիմնարար արժեքներն են թափանցիկությունը, խտրականության բացառումը, անձանց իրավունքների, արժանապատվության և բազմազանության նկատմամբ հարգանքը, ներառականությունը, անկանխակալությունն և կոնֆիդենցիալությունը:
Ծանոթաց՛իր մեր ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ հետ։
Մենք բաց ենք համագործակցության համար մեր նպատակները և արժեքները կիսող անհատների և կազմակերպությունների հետ:
Ներկայիս պահին ՄԻՀԿ-ն անդամ է հետևյալ հարթակներին և կոալիցիաներին․
-
Գենդերային թեմատիկ խումբ (համակարգվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից)։
-
ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակ (համակարգվում է “Օքսիջեն” հիմնադրամի կողմից)։
-
Երևանի քաղաքապետարանին կից սոցիալական խորհուրդ:
-
ՀՀ ԱԺ կից ատելության խոսքի աշխատանքային խումբ։